Friday, November 18, 2011

სასწავლო პროექტი

                        ՆԱԽԱԳԻԾ
             1.  Նախագծի անվանումը -Սպորտի  դերը  դպրոցում
          2 . Նախագծի հիմնական թեման-Ֆիզիկական  դաստիարակություն:
          3.Նախագծի նպատակը-Ցույց տալ աշակերտներին, թե  ինչքան  կարևոր է  ֆիզիկական դաստիարակությունը դպրոցում:  
Այն նպաստում է ոչ միայն երեխայի ֆիզիկական առողջ լինելուն, այլ  նաև մյուս առարկաների
ուսումնասիրման համար:
    Աշակերտը պետք է հասկանա, որ շատ կարևոր է ակտիվ մասնակցություն ունենալ դպրո-
ցում ֆիզիկական դաստիարակությանը:
Համակարգչային շնորհանդեսի  միջոցով  ցույց տալ սպորտի տարբեր բնագավառներում նվա-
ճում ունեցող սպորտսմենների կարիերան:
      4.Նախագծի  տևողությունը1 դասաժամ
      5.Իրագործվող միջոցառումներ-Աշակերտները պետք է գիտակցեն, որ սպորտային միջոցառումներին մասնակցելը խթանում է նրանց ոչ թե միայն ներկա պահի առաջխաղացմանը,
այլ նաև նպաստում է հետագա գործնեությանը՝ դա լինի մտավոր, թե ֆիզիկական նպատակահղացում:
 Կազմակերպել միջոցառում, որի միջոցով աշխատել ցույց տալ աշակերտին որևիցե կերպ
խթանելով իր ուրույն տեղը կյանքում և դրանով ինտեգրվել կոլեկտիվի մեջ:
    6. Նախագծի ռեսուրսները-Համակարգիչ, սպորտսմենների նկարներ,տետր,գրիչ,
հանրագիտարան
    7.Մասնակիցնրի հասակը-10-րդ  դասարան
   8.Նախագծի ընթացքը-Սպորտի դերի մասին մտավոր բացատրելուց հետո շնորհանդեսի միջոցով աշակերտներին ներքաշել ֆիզիկական դաստիարակության ասպարեզ: Աշակերտները
տեսնելով սպորտսմենների հաղթանակներն ու նկարները, կարծում եմ, որ մտովին վերագրում են իրենց վրա:
  Կազմակերպել բանավեճ աշակերտների միջև սպորտի դերի մասին և հարցումներ կատարել,
որ աշակերտը ո՞ր սպորտսմենին  կուզենար նմանվել:Այնուհետև աշակերտների հետ զրույց վա-
րել, թե ինչպես պետք է բարձրացնել սպորտի դերը դպրոցում:
   9. Սպասվելիք արդյունքները-Ֆիզիկական դաստիարակության դերը բարձրացվում է
դպրոցում,սպորտը հետին պլանից մղվում է առաջնային պլան:
       10.Հեղինակ-Ք. Բանդիկյան
     11.Էլ. փոստ -kishmishbandikyan@gmail.com